Գոհար Ավետիսյանը նոր ընտրյալ ունի (լուսանկարներ)
ԺամանցՀայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն ընտրյալ ունի։ Երիտասարդ մայրիկն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել Վալենտինի օրը կայացած իր ժամադրությունից և ցուցադրել սիրելիի կողմից ստացած նվերը՝ նշելով, որ «սա իր կյանքի լավագույն փետրվարի 14-ն է»։
«Ինչպիսին այգեպանն է, այնպիսին էլ այգին է ․․․ Իսկ ես ծաղիկները նկատի չունեմ»,- կադրերից մեկին կից գրել է Գոհարը։
Հայտնի դիմահարդարը նաև գովաբանել է իր նոր ընկերոջը՝ նշելով, որ նա շատ լավ է նկարում։
Հիշեցնենք, որ Գոհարն արդեն երկու անգամ ամուսնացած է եղել։ Բլոգերը երկրորդ ամուսնուց՝ Սերգեյից ունի մեկ որդի՝ Գասպարը։