«Հրապարակ». Զարեհ Սինանյանը պետբյուջեի հաշվին կես ամսով կգործուղվի ԱՄՆ
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը պետական բյուջեի հաշվին կես ամսով՝ փետրվարի 17-ից մինչեւ մարտի 2-ը կգործուղվի ԱՄՆ։ Նա կլինի Դալասում, Ֆիլադելֆիայում, Բոստոնում, Նյու Յորքում եւ Վաշինգտոնում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից պարզ է դառնում, որ «Սինանյանն ԱՄՆ կմեկնի պետական եւ համայնքային կառույցների, երիտասարդական, մշակութային, գիտական, կրոնական կազմակերպությունների, բժշկական ասոցիացիաների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու եւ համագործակցության համար հետագա ուղիները քննարկելու նպատակով»:
Ընդ որում՝ նա գործուղվում է միայնակ, կան տեղեկություններ, որ Սինանյանին ԱՄՆ գործուղելու հիմնական նպատակը Հայաստան ներդրումներ բերելն է եղել կամ գոնե խոստումներ ստանալը, սակայն հիշեցնենք, որ անցած տարի հարազատ Գլենդելում նա անփառունակ ընդունելության արժանացավ․ տեղի մեր հայրենակիցները Սինանյանի հետ հանդիպումը վերածեցին միտինգի եւ նրան մինչեւ անգամ դավաճան անվանեցին»: