Հավելյալ գումար «Դիլիջան» ազգային պարկին՝ CNF-ի կողմից
ՀասարակությունՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կազմում գտնվող «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ին Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ կողմից հավելյալ գումար է հատկացվել, որը կազմել է 46 հազար եվրո։
Լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտությունն առաջացել էր եվրո-դրամ փոխարժեքի մեծ տատանումների հետևանքով։ Նշենք, որ մինչ այս, 184 հազար 500 եվրոյի չափով հավելյալ ֆինանսավորում ստացել էին ՇՄՆ կազմում գտնվող ևս երեք ՊՈԱԿ-ներ․ նշված գումարից 103 հազար եվրո հատկացվել էր «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, 65 հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին և 16 հազար 500 եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին։