Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը կտրուկ աճել է (լուսանկարներ)
ԼուսանկարներԹուրքիան և Սիրիան շարունակում են փրկարարական աշխատանքները փետրվարի 6-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժերից հետո։ Այս պահին հայտնի է ավելի քան 41 հազար զոհի մասին։ Այս մասին հայտնում է Aljazeera-ն։
Թուրքիայի իշխանությունները հայտնում են, որ երկրում մահացել է 35 418 մարդ։ Սիրիայի կառավարությունը և ՄԱԿ-ը պնդում են, որ Սիրիայում ավելի քան 5 800 մարդ է զոհվել։
ԱՀԿ-ն Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերը որակել է՝ որպես վերջին հարյուրամյակի ամենասարսափելի բնական աղետը։
Թուրքիայում դեռևս փլատակների տակ փրկվածներ են հայտնաբերվում։ Միայն երեքշաբթի՝ փետրվարի 14-ին, հաջողվել է փրկել 9 մարդու։