Զինված հարձակում․ քաղաքացին «Աջարաբեթ»-ի աշխատակիցներից գումար է պահանջել, մերժվելուց հետո փախել
ՀասարակությունՓետրվարի 15-ին զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմանում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ զինված տղամարդը մտել է Սեբաստիա 125/4 հասցեում գործող «Աջարաբեթ»-ի գրասենյակներից մեկը և պահանջել գումար, գրում է shamshyan.com-ը։
Ըստ նախնական տեղեկության՝ զինված հանցագործը «Աջարաբեթ»-ի աշխատակցին մոտեցել է այն ժամանակ, երբ նա ներսում է եղել և թիկունքին, ըստ «Աջարաբեթ»-ի աշխատակցի, զենքի նմանվող առարկա է պահել ու պահանջել գումար։
Որոշ ժամանակ մերժում ստանալուց հետո հանցագործը դիմել է փախուստի՝ ոչինչ չտանելով իր հետ։
Պարեկները սահմանազատել են տարածքը։ Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողի ինքնությունը ճշտելու և նրան և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։