Իռլանդացին մահացել է հավի հարձակման հետևանքով
ԱյլԻռլանդիայի բնակիչը մահացել է հավի հարձակման հետևանքով, գրում է Daily Star-ը։ Թռչունը վնասվածքներ է հասցրել տղամարդուն՝ պատճառելով արյան կորուստ, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Հետաքննության տվյալներով՝ մահացած Ջասպեր Կրաուսը գտնվել է իր տանը, երբ հավը հարձակվել է նրա վրա՝ մի քանի վերք պատճառելով ձախ ոտքին։ Սա տղամարդու մոտ ուժեղ արյունահոսություն է առաջացրել, որը նա չի կարողացել ինքնուրույն դադարեցնել: Իռլանդացու դուստրը՝ Վիրջինիան, ժամանելով իր հայրական տուն, տեսել է արյան հետքեր հատակին և ականատես եղել, թե ինչպես են բուժաշխատողները սիրտ-թոքային վերակենդանացում կատարում տուժածին։
Վիրջինիան հավելել է, որ իր հայրը շատ դեղեր է ընդունել վատառողջության պատճառով։ Բացի այդ, տղամարդը քաղցկեղ ուներ, սակայն ռեմիսիայի շրջանում էր։