Քանյե Ուեսթի մասին վավերագրական ֆիլմ կնկարահանվի
Ժամանց
BBC մեդիա հոլդինգը վավերագրական ֆիլմ կնկարահանի և ութ դրվագից բաղկացած փոդքասթ կթողարկի Քանյե Ուեսթի կյանքի մասին, հաղորդում է Deadline-ը։
Ֆիլմը, որը վերնագրված է «Մենք պետք է խոսենք Քանյեի մասին» (We Need to Talk About Kanye), կնկարահանվի հետաքննող լրագրող Մոբին Ազհարի կողմից, ով ավելի վաղ ներկայացրել էր Բրիթնի Սփիրսի մասին «Պայքար Բրիթնիի համար»-ը։
Ազհարը կփորձի հասկանալ ռեփերին, ով վերջին տարիներին սկանդալային փառք է ձեռք բերել իր հակասեմական հայտարարությունների, վատ պահվածքի և ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու որոշման պատճառով։
Նախկինում Netflix ծառայությունը հրաժարվել էր հեռացնել Քանյե Ուեսթի մասին Jeen-Yuhs վավերագրական ֆիլմը՝ չնայած արտիստի հակասեմական հայտարարություններին։ Ինչպես պարզաբանել են Netflix-ի ներկայացուցիչները, երեք դրվագից բաղկացած ֆիլմը կմնա հասանելի, քանի որ Քանյեն ինքը չի մասնակցել դրա ստեղծմանը, բացի այդ, այն չի պարունակում հակասեմական հայտարարություններ, որոնք արտիստը վերջերս թույլ էր տվել իրեն։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)