Ջիգանը հայտնվել է հոգեբուժարանում
ԺամանցՀայտնի է դարձել, որ Ջիգանն այժմ գտնվում է «Ռոզա» մասնավոր հոգեբուժական կլինիկայում։ Այս մասին հայտնում է Super.ru-ն։ Թեև ռեփերն ավելի վաղ հայտնել էր, որ «պարզապես բուժում է վնասվածքները», և որ իրենց ընտանիքում «ամեն ինչ լավ է», բայց, այնուամենայնիվ, պարզվել է, որ անհանգստանալու առիթ կա…
Super.ru-ին հաջողվել է պարզել նաև, որ կենտրոնն աշխատում է մի քանի ոլորտներում՝ հոգեբանություն, հոգեբուժություն, կախվածության բուժում և նյարդաբանություն։ Ռեփերի կինը՝ Օքսանա Սամոյլովան, չի մեկնաբանում ընտանիքում տիրող իրավիճակը։ Իր հրապարակած վերջին Stories-ում բլոգերն ասել է, որ «գնացել է փետրվարի 14-ին պատրաստվելու»։