Ասիայում 70 մետրանոց ժայռից ընկած զբոսաշրջիկը ողջ է մնացել բանանների շնորհիվ (լուսանկար)
ԱյլԹաիլանդի Փհեթչաբուն նահանգում տեղացի զբոսաշրջիկը պատահաբար ընկել է դիտահրապարակից և ողջ է մնացել՝ շնորհիվ բանանի տերևների և խիտ խոտի, որոնք մեղմացրել են նրա վայրէջքը: Այդ մասին գրում է The Thaiger-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Փհու Թհափ Բուրկ այգու դիտահարթակում, որը զբոսաշրջիկների սիրելի բնական տեսարժան վայրերից մեկն է: Տեղացի ճանապարհորդը, ում անունը չի հրապարակվում, խնդրել է իր կողքին կանգնած դեռահասին լուսանկարել իրեն գեղատեսիլ ֆոնին։ Տղամարդը կատարյալ վայր փնտրելիս սայթաքել է և ընկել 70 մետրանոց ժայռից։
Այդ մասին դեպքի ականատեսներն անմիջապես հայտնել են փրկարարներին։ Չնայած դժվարին տեղանքին, շտապօգնության ծառայություններն արագ ժամանել են դեպքի վայր և զարմացել՝ տեսնելով արշավականին ողջ ու առանց լուրջ վնասվածքների: Ենթադրվում է, որ տղամարդուն փրկել է բանանի տերեւներից ու հաստ խոտից պատրաստված փափուկ բարձը։ Տուժածին ցուցաբերվել է բուժօգնություն, նրան տեղափոխել են հիվանդանոց՝ հետագա հետազոտության համար։