14-ամյա ռուս աշակերտուհին վեց ամիս ապրել է քնային զարկերակի մեջ փամփուշտով
Այլ
ՌԴ Կրասնոդարի երկրամասում 14-ամյա աշակերտուհին վեց ամիս ապրել է քնային զարկերակի մեջ խրված փամփուշտով։ Այս մասին հայտնել է իրավիճակին ծանոթ REN TV-ի աղբյուրը։
2022 թվականի հուլիսին ռուս աղջիկն ընկերների հետ քայլելիս է եղել Մեդովսկայա գյուղում։ Ընկերներից մեկն իր հետ օդամղիչ հրացան է ունեցել։ Հանկարծ դեռահասը սկսել է կրակել։
Փամփուշտներից մեկը դիպել է աղջկան, բայց նա ոչ մի նշանակություն չի տվել դրան։ Ավելի ուշ աղջկա ինքնազգացողությունը վատացել է։ «Ծնողները խորհրդակցել են նյարդավիրաբույժների հետ, որից հետո որոշել են երիտասարդ պացիենտին ուղարկել Մոսկվա»,- պարզաբանել է աղբյուրը։
Մայրաքաղաքի վիրաբույժներին հաջողվել է դեռահաս աղջկա քնային զարկերակից հանել օդամղիչ հրացանի մետաղյա փամփուշտը։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)