19-ամյա ամերիկացին ցմահ ազատազրկման է դատապարտվել 10 աֆրոամերիկացու սպանության համար
Այլ19-ամյա Պեյթոն Գենդրոնը, ով 2022 թվականի մայիսին Բաֆալո սուպերմարկետում սպանել էր 10 աֆրոամերիկացիների, դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
«Դատապարտվել է ցմահ ազատազրկման»,- ասվում է հոդվածում։
Դատարանի որոշմամբ՝ երիտասարդը դատապարտվել է, այդ թվում՝ ահաբեկչության համար։
Գործակալության տվյալներով՝ հանցագործի դեմ մեղադրանք կարող է առաջադրել ԱՄՆ արդարադատության նախարարությունը, այդ դեպքում նա կարող է մահապատժի ենթարկվել։