Ռումյան Հովսեփյանը՝ «Վանի» ֆուտբոլիստ
Սպորտ
Ռումյան Հովսեփյանը միացել է «Վանին», հաղորդում է Չարենցավանի թիմի մամուլի ծառայությունը։
Ռումյան Հովսեփյանը Հայաստանի կրկնակի չեմպիոն է, մեկական անգամ նվաճել է Հայաստանի և Մալթայի գավաթները, նաև Հայաստանի սուպերգավաթը։
Հովսեփյանը հանդես է եկել «Փյունիկում», «Ուրարտուում», Մալթայի «Ֆլորիանայում»։ Նրա նախորդ ակումբը «Ալաշկերտն» էր:
Հովսեփյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 22 հանդիպում, դարձել 2 գոլի հեղինակ։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն