Ֆրանսիայում նկարահանում են Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը
Ժամանց
2024 թվականին աշխարհը հնարավորություն կունենա վայելելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին պատմող առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Պարոն Ազնավուրը, այս մասին հայտնում է «Ազնավուր» հիմնադրամը:
Ֆիլմի արտադրության երկիրը Ֆրանսիան է: Հիմնադրամը խոստանում է սպասված ու բացառիկ նախագծի մասին այլ մանրամասներ հայտնել առաջիկայում:
2024-ին նշվելու է Ազնավուրի 100-ամյակը: Նրա 100-ամյակը նշելու համար Հայաստանում ստեղծվել է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է 6-ամսյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիրը` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:
