Լիոնել Սկալոնին երկարաձգել է պայմանագիրը Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
Սպորտ
Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին երկարաձգել է պայմանագիրը Մունդիալի գործող հաղթողների հետ:
Այս մասին հայտնում են միջազգային ԶԼՄ-ները: Սկալոնիի նոր պայմանագիրը Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը:
Լիոնել Սկալոնին Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2018 թվականին: Արգենտինացիների ղեկին Սկալոնին դարձել է Աշխարհի առաջնության, Ամերիկայի գավաթի և Ֆինալիսիմայի հաղթող:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն