Արարատ Միրզոյանը կմեկնի Սիրիա
ՀայաստանՍիրիայի ուղղությամբ աշխատանքները նույնպես շատ կարևոր եմ համարում: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այդ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին և Հայաստանից ուղարկված հումանիտար օգնությանը:
«Օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ հանգամանքներ կային, որոնք Սիրիային հումանիտար օգնությունը պակաս հասանելի էին դարձնում: Հայաստանն առաջին երկրներից էր, որ որոշում կայացրեց և հումանիտար օգնություն ուղարկեց Սիրիա»,-ասել է Փաշինյանը:
Նա նշել է նաև, որ պլանավորվում է նաև ԱԳ նախարարի այցը Սիրիա՝ այդկերպ ևս մեկ անգամ արտահայտելով Հայաստանի զորակցությունը: