Շակիրան Սուրբ Վալենտինի օրը երգել է նախկինի սպանության մասին
ԺամանցԿոլումբիացի երգչուհի Շակիրան տեսանյութ է հրապարակել, որում խոհանոցը մաքրելիս երգում է SZA-ի Kill Bill հիթը: Կադրերը համացանցում են հայտնվել Սուրբ Վալենտինի օրը՝ փետրվարի 14-ին, գրում է Page Six-ը։
Երգը, որը հանրաճանաչություն է ձեռք բերել TikTok-ում, մի կնոջ մասին է, ով վրեժ է լուծում իր նախկին սիրեցյալից։ «Ես կարող էի սպանել իմ նախկինին, չնայած դա լավագույն գաղափարը չէ: Եվ հետո նրա ընկերուհուն - ինչպե՞ս ես հասա սրան», — տեսանյութում երգում է Շակիրան։
Կատարողի երկրպագուները վստահություն են հայտնել, որ հոլովակը նվիրված է երգչուհու նախկին ամուսնուն՝ ֆուտբոլիստ Ժերար Պիկեին և նրա նոր ընկերուհուն՝ Կլարա Չիային։
Պիկեի և Շակիրայի բաժանման մասին հայտնի դարձավ 2022 թվականի հունիսի 2-ին։ Հաղորդվում էր, որ պատճառը ֆուտբոլիստի բազմաթիվ դավաճանություններն են եղել։