Հրդեհ՝ Դաշտ գյուղում․ այրվել է ջերմոցի սառնարանային հատվածը
Արտակարգ Պատահար
Փետրվարի 16-ին, ժամը 16։47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Դաշտ գյուղում այրվում է ջերմոցի սառնարանային հատվածը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ՓԾ-ն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:14-ին, մարվել՝ 17:37-ին: Այրվել են վարդի աճեցման ջերմոցի սառնարանային հատվածը (40 քմ) և ջերմոցի պոլիեթիլենային թաղանթը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն