Բայդենը հանդես է եկել ԱՄՆ-ի երկնքում խոցված թռչող օբյեկտների վերաբերյալ հայտարարությամբ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չնախատեսված հայտարարություն է տարածել անհայտ թռչող սարքավորումների խոցման հետ կապված վերջին միջադեպերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Ինչպես նշել է պետության ղեկավարը, ոչինչ չի մատնանշում այն մասին, որ ԱՄՆ-ի և Կանադայի հյուսիսում խփված օբյեկտները կապված են որևէ պետության հետախուզական ծրագրերի հետ։
Նաև, ըստ Բայդենի, անցյալ շաբաթ Միացյալ Նահանգների կողմից խոցված երեք թռչող օբյեկտները, ըստ երևույթին, մասնավոր ընկերությունների կամ գիտահետազոտական ինստիտուտների փուչիկներ են եղել:
«Մենք դեռ հստակ չգիտենք, թե ինչ են իրենցից ներկայացնում այդ երեք օբյեկտները, բայց ոչինչ, հիմա ոչինչ չի վկայում, որ դրանք կապված են լրտեսական օդապարիկների կամ հետախուզական մեքենաների չինական ծրագրի հետ», - ասել է ԱՄՆ նախագահը:
Բայդենը նաև ավելացրել է՝ եթե «օբյեկտը» վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի համար, ապա նախագահը կհրամայի այն խփել։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)