ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել մաքսատուն-վարչություններում առաջացած հերթերի մասին
ՀասարակությունՊետական եկամուտների կոմիտեն հայցում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների ներողամտությունը՝ մաքսատուն-վարչություններում, վերջին շրջանում, առաջացած հերթերի հետևանքով պատճառված անհարմարությունների համար: Կոմիտեն վստահեցնում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ ստեղծված խնդիրները կարճ ժամանակում կարգավորելու և հերթերը նվազեցնելու ուղղությամբ:
ՊԵԿ-ից հայտնում են, որ շարունակական աշխատանքներ են տարվում տնտեսվարողների սպասարկման բարելավման և մաքսային գործառույթներին առնչվող բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման համար:
Իրականացվող աշխատանքների, ինչպես նաև գործընթացների թվայնացման արդյունքում էապես կկրճատվի մաքսային գործառնությունների վրա ծախսվող ժամանակը, ինչը հնարավորություն կտա տնտեսվարողներին ավելի կարճ ժամկետում ավարտել մաքսային ձևակերպումներին առնչվող գործընթացները՝ ապահովելով որակյալ և արագ սպասարկում: