Մհեր Գրիգորյանն Անջեյ Կասպրչիկին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքն արգելափակելու հետևանքով ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
Արտաքին Քաղաքական
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային կարևորություն ունեցող մի շարք հարցեր:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն