Կացարանում զոհված 3 զինածառայողների արյան մեջ թմրամիջոց չի եղել. փորձաքննության արդյունքները. 24News.am
Իրավունք
Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողներից երեքի մասով նշանակված թմրաբանական փորձաքննության արդյունքները հայտնի են։ Այս մասին 24News-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
«Երեք զինածառայողների դեպքում էլ արյան մեջ թմրամիջոց չի հայտնաբերվել»,- ասաց Աբրահամյանը։ Մյուսների մասով դեռևս փորձաքննությունները շարունակվում են։
Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել էր 15 ժամկետային զինծառայող։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)