Ռեփեր Ջիգանը դուրս է գրվել հիվանդանոցից
ԺամանցՌեփեր Ջիգանը գրառում է կատարել սոցիալական ցանցերում՝ հոգեբուժական կլինիկայում գտնվելու մասին տեղեկությունից հետո։
Ջիգանը երկրպագուներին վստահեցրել է, որ իր հետ ամեն ինչ կարգին է, և ինքը «բուժում է իր վերքերը»: Ինչպես պարզվել է, երաժիշտը դուրս է գրվել հիվանդանոցից։ Արտիստը ստուդիայից հոլովակ է ձայնագրել՝ ասելով, որ նոր երգեր է ձայնագրում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջիգանը բուժման կուրս է անցնում «Ռոզա» մասնավոր հոգեբուժական կլինիկայում։ Ավելի ուշ ռեփերը խոստովանել էր, որ իր տրավմաները բուժում է բժիշկ ընկերների հետ։