Փաշինյանը չի մասնակցելու Ալիևի և Ղարիբաշվիլիի մասնակցությամբ պանելային քննարկմանը
Արտաքին Քաղաքական
Մյունխենում վաղը՝ փետրվարի 18-ին, օրվա երկրորդ կեսին՝ 16:30-17:15-ին, նախատեսվում է «Շարժելով լեռնե՞րը. Անվտանգության կառուցում՝ Հարավային Կովկասում» վերտառությամբ պանելային քննարկում, որին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու։
Հարավային Կովկասի անվտանգության հարցով պանելային քննարկումներին կմասնակցեն ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Հիշեցնենք` Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-19-ն աշխատանքային այցով Գերմանիայում է։ Նա մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)