«Դա սեր էր առաջին հայացքից»․ Գոհար Ավետիսյանը խոսել է իր նոր սիրելիի մասին (լուսանկար)
ԼուսանկարներՄոսկվաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանն Instagram-ի իր էջում խոստովանել է, որ նոր ընտրյալ ունի։ Նրա խոսքով՝ իր «սրտում ամեն բան լավ է»։
«Նրանք, ովքեր վաղուց են բաժանորդագրված իմ ալիքին, նկատած կլինեն իմ ուրախ հրապարակումներն ու երջանիկ աչքերը։ Անկեղծ կլինեմ՝ ինձ հետ դա պատահեց նոյեմբերին, եւ դա սեր էր առաջին հայացքից։ Դուք ինձ համար երջանի՞կ եք»,-Story բաժնում պատմել է դիմահարդարը՝ հաստատելով, որ իր կողքին նոր տղամարդ կա։
Հիշեցնենք, որ Գոհարն արդեն երկու անգամ ամուսնացած է եղել։ Բլոգերը երկրորդ ամուսնուց՝ Սերգեյից ունի մեկ որդի՝ Գասպարը։