Հայաստանի օդանավակայաններում ուղեւորահոսքն աճել է 1,3 միլիոնով
ՀասարակությունՀայաստանի երկու օդանավակայաններում (Զվարթնոց եւ Շիրակ) ուղեւորահոսքը 2022 թվականին կազմել է 3 միլիոն 698 հազար 256 մարդ։
2021 թվականին նույն ցուցանիշը կազմել է 2 միլիոն 381 հազար 680 մարդ։
Սա նշանակում է, որ անցած տարի ուղեւորահոսքն աճել է 1 316 576 մարդով կամ նախորդ տարվա համեմատ 55%-ով։ Կտրուկ փոփոխությունը, անշուշտ, կապված է ուկրաինական հակամարտության ֆոնին Ռուսաստանից քաղաքացիների տեղաշարժի հետ։
Հատկանշական է, որ 2022 թվականի ցուցանիշը ավելի քան 500 հազար մարդով գերազանցում է մինչ քովիդյան ցուցանիշին, երբ ուղեւորահոսքը կազմում էր 3 միլիոն 169 հազար 144 մարդ։