Բոլոր եկեղեցիների խորանների վարագույրները ծածկվեցին և փակ կմնան մինչև Ս. Զատիկ. սկսվում է Մեծ Պահքը
ՀասարակությունՓակվեցին եկեղեցիների սուրբ խորանների վարագույրները: Այն խորհրդանշում է մարդու արտաքսվելուց հետո դրախտի դռների փակվելը: Խորանների վարագույները փակ կմնան մինչև Սուրբ Հարության՝ Սուրբ Զատիկի տոնը, և կբացվեն միայն Ծաղկազարդին: Այդ մասին տեղեկանում ենք Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջից:
Փետրվարի 20-ից սկսվում է Մեծ Պահքը, վաղը Բուն Բարեկենդան է։
Բուն Բարեկենդանի նախորդ շաբաթ օրը մեր բոլոր եկեղեցիներում կատարվում է Երեկոյան ժամերգություն, որի ընթացքին էլ փակվում են խորանների վարագույրները։
Այս շրջանին Տավուշի թեմում, ավանդաբար, հոգևորականաց դասը յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին միաբանվում է միասնական աղոթքի համար։