Ռիչարդ Գիրը թոքաբորբով հոսպիտալացվել է
ԺամանցՀոլիվուդյան դերասան Ռիչարդ Գիրը Մեքսիկայում հանգստանալու ժամանակ թոքաբորբով հոսպիտալացվել է։ Ըստ TMZ պորտալի աղբյուրի, նա իրեն վատ է զգացել իր կնոջ՝ Ալեխանդրա Սիլվայի 40-ամյակի առթիվ կազմակերպված երեկույթի ժամանակ։
«Ուղևորությունից առաջ Ռիչարդի մոտ սուր հազ էր սկսվել, որը շարունակվել էր մինչ նա այնտեղ էր», - ասել է աղբյուրը: «Ամեն ինչ այնքան վատացավ, որ նա ստիպված էր հիվանդանոց գնալ, որտեղ մեզ ասացին, որ նրա մոտ թոքաբորբ է ախտորոշվել»:
Նա հավելել է, որ հակաբիոտիկներով բուժումից հետո 73-ամյա դերասանն իրեն ավելի լավ է զգում, և նրա կյանքին ոչինչ չի սպառնում։
Ռիչարդ Գիրն ու Ալեխանդրա Սիլվան սկսել են հանդիպել 2015 թվականին, իսկ երեք տարի անց ամուսնացել են։ Դերասանը կնոջից 34 տարով մեծ է։ 2019 թվականին զույգն ունեցավ որդի՝ Ալեքսանդրը, իսկ 2020 թվականին ծնվեց նրանց երկրորդ երեխան, ում անունը մինչ օրս չեն հայտնում։