Փաշինյանը հանդիպում է ունեցել Միջազգային ճգնաժամային խմբի նախագահի հետ. վարչապետի այցը Մյունխեն ավարտվել է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամին:
Կարևորվել է Միջազգային ճգնաժամային խմբի հետ համագործակցության զարգացումն ու շարունակականությունը:
Վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցը Մյունխեն ավարտվել է:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)