«Ամուսինս ատում է այս տեսանյութը»․ Բրիթնի Սփիրսը պարել է անկեղծ հագուստով
ԺամանցԱմերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը պարել է անկեղծ հագուստով, որն արժանացել էր ամուսնու քննադատությանը։ Աստղն իր անձնական բլոգում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ ամուսինը ատում է այդ տեսանյութը։
«Ամուսինս ատում է այս տեսանյութը: Նա կարծում է, որ այս սեւ հանդերձանքը վատն է... Ես շփոթված եմ: Ինչեւէ։ Երեկ երեկոյան ես ադամանդներով զգեստ եմ պատրաստել և ևս երկու հանդերձանք: Սա, իհարկե, Versace չէ, բայց ես ինքս եմ պատրաստել։ Ես նաև մեծ քարերից պատկեր ավելացրեցի ներքևի հատվածում, հետո գտա մի տիկնոջ, որն ինձ օգնեց կարել ամեն ինչ։ Ես ձանձրանում էի, բայց դա անելն այնքան հաճելի էր», - ասել է կատարողը:
2022 թվականի հունիսի 9-ին երգչուհին ամուսնացավ իր ընկերոջ՝ ֆիթնես մարզիչ Սեմ Ասգարիի հետ։ Հարսանիքը կայացել է ընկերների և մտերիմ նեղ շրջապատում, որոնց թվում էին Փերիս Հիլթոնը, Դոնաթելլա Վերսաչեն, Դրյու Բերիմորը և այլք։ Բրիթնի Սփիրսի հարազատներից ներկա է եղել միայն նրա եղբայրը՝ Բրայանը։