Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո Բուլգարին Իրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը» Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածու Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Հայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրում Հունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես Պատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել Տաշքենդում Հայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ Թադևոսյան Յոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցը Tesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու «Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասին Google-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ին 

Խաղաղություն առանց արդարության ընդամենը հրադադար է. Արթուր Խաչատրյանի ելույթը

Քաղաքական

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը այսօր ելույթ է ունեցել  Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում․ 

«Կցանկանայի իմ ելույթը սկսել «շնորհակալություն» հայտնելով Ադրբեջանցի գործընկերոջը, ով ընդունեց, որ Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, քանի որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանից դուրս է, Լեռնային Ղարաբաղն անկախ պետություն է

Այժմ թույլ տվեք անցնել ելույթիս։

Հարգելի գործընկերներ,

Այսօր մենք կխոսենք խաղաղության, ազատության և արդարության մասին։ Որևէ բանական մարդ չի կարող դեմ լինել խաղաղությանը, արդարությանը և ազատությանը։ Աշխարհի բոլոր համակարտությունները, ներառյալ արևելյան գործընկերության տարածաշրջանում պետք է կարգավորվեն այս սկզբունքների վրա։ Որևէ խաղաղություն առանց արդարության ընդամենը հրադադար է։ Երկար թե կարճ, միևնույն է՝ ընդամենը հրադադար է։

Այսօր մենք մեծամասամբ խոսելու ենք մի հակամարտության մասին՝ Ուկրաինական պատերազմի։ Բայց մեկ այլ չկարգավորված հակամարտություն էլ կա։ Հակամարտություն, որը սկսվեց Խորհրդային Միության առաջին օրերին, երբ բոլշևիկները Լեռնային Ղարաբաղը կցեցին Ադրբեջանից։ Այդ օրվանից ի վեր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պայքարում էսեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի համար։ Սարսափելի պատերազմ սկսվեց 90-ականների սկզբին։ Երկրորդ պատերազմը ժայթքեց 2.5 տարի առաջ։ Չնայած Ադրբեջանի պնդումներին, հակամարտությունը կարգավորված չէ, հակամարտությունը դարձյալ տառապանք է պատճառում երեխաներին և տարեցներին, կանանց և տղամարդկանց։

Տարիներ առաջ միջազգային հանրությունն առաջարկեց հակամարտության կարգավորման «հիմնարար սկզբունքները», որոնք հիմնված էին Հելսինկիի 1975 թվականի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա՝ ուժի կիրառումից հրաժարում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունք։ Ընդամենը մեկ ամիս առաջ Եվրոպական Խորհրդարանը ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականության իրականացման մասին բանաձևում բարձրաձայն և աներկբայորեն հայտարարեց, որ այս սկզբունքները պետք է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և արդար կարգավորման հիմքը հանդիսանան։ Ի դեպ, թույլ տվեք օգտագործել այս առիթը և ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել այն եվրոպատգամավորներին, ովքեր այդ բանաձևին կողմ են քվեարկել։ Հիմա ես դիմում եմ արևեօյան գործընկերության երկների մեր գործընկերներին։ Եթե մենք մեր տարածաշրջանի հարավ-արևելքում  իրոք խաղաղություն ենք ուզում, մենք պետք է նախ արդարություն հաստատենք։ Արդարությունը կհաստատվի, եթե վերջնական կարգավորումը հիմնված լինի այն սկզբունքների վրա, որ ես նշեցի։

Շնորհակալություն»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մահացել է Bulgari-ն համաշխարհային ճանաչման հասցրած Պաոլո ԲուլգարինԻրանը ցուցադրել է հերթական ստորգետնյա «հրթիռների քաղաքը»Տեղափոխվում եմ Հայաստան․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի թեկնածուTASR․ Սլովակիայում անհայտ նյութի արտահոսքի պատճառով 40 մարդ է հոսպիտալացվելԼևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահՖրանսիացի քաղաքական գործիչը զգուշացրել է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վտանգների մասինՄոլդովայի նախկին պատգամավորը Սանդուին մեղադրել է տնտեսական ճգնաժամի համարԿարմիր խաչը պատրաստ է մասնակցել Կոնստանտինովկայի մարդասիրական առաքելությանըԻրանցի պատգամավորը պնդում է՝ երկիրը փաստացի դուրս է մնացել միջուկային պայմանագրիցՀայտարարվում է Ձմեռ պապի, Ձյունանուշի և այլ կերպարների գործունեության հավաստագրումՀունաստանի Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդեսՊատանի մարմնամարզիկ Գրիշա Սարգսյանը 2 ոսկե մեդալ է նվաճել ՏաշքենդումՀայաստանի և Իրանի միջև առկա են համագործակցության զգալի հնարավորություններ. Դավիթ ԹադևոսյանՅոթ պայման, երկու օր․ ինչպե՞ս է Թեհրանն առաջարկում բացել Հորմուզի նեղուցըTesla-ի Cybercab-ն արժե 29 990 դոլար․ ինչո՞ւ է գնորդն ամսական ևս 299 դոլար վճարելու«Կարծես իր վասալները լինեն»․ Զախարովան՝ Մոսկվայի հրավերին Զելենսկու արձագանքի մասինGoogle-ն իր չիպերն ուղարկում է ուղեծիր․ հաջորդ մեծ արձակումը վստահվել է Blue Origin-ինMicrosoft-ի նոր լեզվական մոդելն աշխատում է անմիջապես օգտատիրոջ համակարգչումՅուպիտերի ստվերում երևաց Եվրոպա արբանյակի թաքնված օվկիանոսի հնարավոր հետքըՄայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը0,04 նանոմետր․ եվրոպական ռենտգենյան լազերը գերազանցեց իր ռեկորդը«Claude»-ի ստեղծողը բորսայական տեղաբաշխումից ստացավ 91,6 միլիարդ դոլարՓաշինյանի բուլդոզերն առաջ է գնում, իսկ դիմադրությունը ուշանում է. Մելիք-ՇահնազարյանՄարտկոցի ներսը՝ չորս չափումներով․ որտե՞ղ են լիթիումի իոններն ավելի արագ շարժվում«Վոյաջեր 1»-ի ազդանշանին այժմ մեկ ամբողջ օր է պետք Երկիր հասնելու համար«Ղրիմի կամուրջը չի մնալու»․ Զելենսկին նոր հարվածների իրավունքն է պնդումՊուտինը «սխալմամբ մի երկու փոքր հրթիռ է արձակել Լեհաստանի ուղղությամբ»․ Թրամփ54 տոկոսից՝ 0,2 տոկոս․ ի՞նչ է չափել OpenAI-ը մոդելների պաշտպանության փորձարկման ժամանակԻնչպե՞ս նվազեցնել լույսի անդրադարձը․ Հարվարդի պատասխանը նանոսյուների երկրորդ շերտն էՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենTRIPP նախագծի իրագործման պաշտոնական մեկնարկը կտրվի երկուշաբթի. վարչապետՏիեզերակայանից՝ Երկիր․ «Dragon»-ը վերադարձնում է կենսատպված արյունատար անոթի նմուշըԱռնվազն 50 միավոր՝ 26-րդ անգամ․ Հարդենը շրջանցեց Քոբի ԲրայանտինՀունգարիան հրաժարվել է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցության բանակցությունները արգելափակելուցԴեմոկրատները պահանջում են դադարեցնել Իրանի դեմ ռազմական հարձակումների ֆինանսավորումըՄեծ Բրիտանիան հաստատել է կիբերհարձակումները Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ Եվրոպայում ռազմական շինարարության ծախսերը կարող են հասնել 620 մլրդ եվրոյի․ FTՄեծարենցի փողոցում հրդեհ է բռնկվել կայանված «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ումԹեհրանը հայտնում է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան MQ-9 խոցելու մասինԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան MQ-9 անօդաչուի խոցման մասինՌոնալդուն վրիպեց 11-մետրանոցից․ Սպերցյանի անկյունայինից հետո հաշիվը դարձավ 3։1Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն էԹանկացումների դեմ վեցերորդ շաբաթ օրը․ Ֆրանսիայում 148 ցույց է նախատեսված34,5 միլիարդ եվրո՝ Սիենայի բանկի համար․ ինչո՞ւ խորհուրդը վերապահում ունիՄաքդոնալդը բարձր է գնահատել Digitec 2026–ն ու Հայաստանի հետ փոխգործակցությունըՓաշինյանի վերջնագիրը, նոր դեսպան Մոսկվայում․ Զախարովայի ուղերձը ԵրևանինՆոկաուտ՝ 1 րոպե 54 վայրկյանում․ Սիմոնյանն ապահովեց Հայաստանի առաջին մեդալը Մ23 ԵԱ-ումՈւոլ Սթրիթի ծանր շաբաթը․ S&P 500-ը կորցրեց 8,6 տոկոսՆիկոլ Փաշինյանն ընդունել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ ՍաթյարթիինՓեզեշքիան․ ձմռանը գազն ու հոսանքը գործարաններում պետք է անջատվեն վերջինը
Ամենադիտված