Հրդեհ՝ Էջմիածին քաղաքում. տուժածներ չկան
Արտակարգ Պատահար
Փետրվարի 19-ին, ժամը 16։20-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի թիվ 3 շենքի դիմաց ավտոտնակ է այրվում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:38-ին, մարվել՝ 16:53-ին: Այրվել է ավտոտնակը՝ մոտ 40 քմ և ներսում կուտակած կենցաղային իրեր:


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)