Արոնյանը շարունակում է գլխավորել WR Chess Masters-ի մրցաշարային աղյուսակը
Սպորտ
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել WR Chess Masters-ի մրցաշարային աղյուսակը, գերմանական Դյուսելդորֆ քաղաքում ընթացող մրցաշարի 4-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով կիսեց միավորը Ժան Դուդայի հետ: Արոնյանը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը հավաքած 3 միավորով: 2,5 միավոր ունեն Ուեսլի Սոն և Գեկուշը:
WR Chess Masters մրցաշարին մասնակցում են 10 գրոսմայստերներ: Այն կեզրափակվի փետրվարի25-ին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն