Թուրքիայում շատ լավ էին մեզ վերաբերվում, շնորհակալություն էին հայտնում, որ գնացել ենք․ փրկարար
Հասարակությունկենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ, փրկարար ծառայության փոխգնդապետ Գարիկ Աղրամանյանն ասաց, որ վերաբերմունքը շատ լավ էր։
«Շատ լավ էին վերաբերվում, շնորհակալություն էին հայտնում, որ գնացել էին ու աջակցում էինք, օգնում։ Օդանավից իջնելուց առաջին իսկ վայրկյանից միայն երախտիքի և շնորհակալության խոսքեր էին հնչում»,- ասաց Աղրամանյանը։
Թուրքիայում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցած մյուս փրկարարները ևս նշեցին, որ իրենց նկատմամբ միայն դրական վերաբերմունք է եղել, արժանացել են երախտիքի և գնահատանքի խոսքերի: