Կայացել է ՀՀ-ում Եվրոպական Միության դիտորդական առաքելության պաշտոնական բացման արարողությունը
ՀայաստանՀայաստանում փետրվարի 20-ին մեկնարկել են ՀՀ-ում Եվրոպական Միության դիտորդական առաքելության աշխատանքները, կայացել է պաշտոնական բացման արարողությունը։ «Ֆեյսբուքյան» իր էջում հաղորդում է ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը։
«Առաքելության օպերատիվ շտաբը տեղակայվելու է Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում։
Պաշտոնական բացման արարողությանը ելույթով հանդես եկան ԵՄ քաղաքացիական պլանավորման և անցկացման գծով գործադիր տնօրեն Ստեֆանո Տոմատը, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգիրյանը, ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալը՝ շեշտելով առաքելության կարևորությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման և սահմանամերձ բնակավայրերում ապրող մեր քաղաքացիների բարեկեցության և անվտանգության տեսանկյունից»,- նշել է Արսեն Թորոսյանը։