Բանակի նկատմամբ հոգածու ուշադրության համար Գեղարքունիքից 3 քաղաքացի պարգևատրվել է ՊՆ շնորհակալագրով
ԻրավունքԳեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը Գեղարքունիքի մարզը ներկայացնող քաղաքացիներ Վահան Գրիգորյանին, Հովհաննես Ավետիսյանին և Ջոն Պողոսյանին հանձնել է ՀՀ պաշտպանության նախարարության շնորհակալագրերը Հայոց բանակի նկատմամբ հոգածություն ցուցաբերելու համար։
«Շնորհակալ եմ Ձեզ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցության և ընդհանրապես Հայոց բանակի նկատմամբ հոգածու ուշադրության համար։ Պատմական այս փուլում ոչ միայն պաշտպանության նախարարի, կառույցների, այլ նաև տեղական ինքնակառավարման մարմինների, անհատների առաջին խնդիրը պիտի լինի առավել ուժեղ, պաշտպանված Հայաստանն ու Արցախը։
Ավելի քան համոզված եմ, որ մեր համագործակցությունը ՀՀ զինված ուժերի զարգացման արդի փուլում նպաստելու է մեր երկրի պաշտպանության ամրապնդմանը, նշանավորվելու է համատեղ նոր ու արդյունավետ ծրագրերի իրագործմամբ», - ասված է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ստորագրած շնորհակալագրի տեքստում։