Մանկատներն ու խնամքի կենտրոնները՝ Հանրապետության գլխավոր դատախազի ուշադրության կենտրոնում
ԻրավունքՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 20-ին, Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում, մարզի դատախազի պաշտոնակատար Գագիկ Այվազյանի ուղեկցությամբ չհայտարարված այց է կատարել Գավառի մանկատուն, որտեղ խնամք է ստանում 7-ից 18 տարեկան 57 երեխա: Աննա Վարդապետյանը Մանկատան տնօրեն Նաիրա Խանդանյանի հետ շրջել է մասնաշենքերում, պայմաններին, եղել է սենյակներում, ննջասենյակներում, զրուցել մանկատան սաների հետ:
Գլխավոր դատախազն ընդգծել է, որ մանկատներ և խնամքի կենտրոններ չհայտարարված այցերը կրելու են շարունակական բնույթ, պարբերաբար այցելելու է տարբեր մարզերում գտնվող տուն- ինտերնատներ, առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոններ՝ տեղում հաստատությունների պայմաններին ծանոթանալու և հնարավոր հանցավոր վարքագծին իրավական գնահատական տալու նպատակով:
Աննա Վարդապետյանը Գեղարքունիքի մարզի դատախազի պաշտոնակատարին Գավառի մանկատան հետ կապված մի շարք հանձնարարականներ է տվել: