Կոտայքի մարզում կասեցվել է կրեմային հրուշակեղենի 2 արտադրամասի արտադրական գործունեությունը
ՀասարակությունՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատերեր Գոհարիկ Աջինյանին և Քնարիկ Շխոյանին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասերում (Կոտայքի մարզ, ք․ Հրազդան): Պարզվել է, որ արտադրամասերը սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի կոպիտ խախտումներով:
Մասնավորապես՝ արտադրական տարածքներում պատերի մակերևույթները վնասված են եղել՝ ջրանցիկ, չլվացվող նյութերով պատված, որոնք հնարավոր չէ լիարժեք լվանալ, հեշտությամբ մաքրել և, անհրաժեշտության դեպքում, ախտահանել, առաստաղը չի պահվել նորոգ և պատշաճ կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը առաստաղից մասնիկների թափվելու հնարավորությունը։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ նշված երկու արտադրամասերի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար: