Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը ողջունել է ԵՄ առաքելության մեկնարկը
ՀասարակությունԳերմանիան ողջունում է Հայաստանում Եվրոպական միության առաքելության մեկնարկը՝ հայտնել են Հայաստանում Գերմանիայի դեսպանությունից։
«Գերմանիան աջակցում է առաքելությանը՝ զգալի թվով գերմանացի անդամների և առաքելության ղեկավարի մասնակցությամբ։ Հայաստանում Եվրոպական միության առաքելությունը կարևոր քայլ է Հարավային Կովկասում վստահության, կայունության և նորմալացման խթանման ճանապարհին և կոչված է բարելավել սահմանային տարածաշրջանում բնակչության անվտանգությունը»,- նշված է դեսպանության Facebook-ի պաշտոնական էջում։