Ջուդ Լոուն յոթերորդ անգամ հայր է դարձել
ԱյլԹատրոնի և կինոյի բրիտանացի 50-ամյա դերասան Ջուդ Լոուն յոթերորդ անգամ հայր է դարձել։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Պապարացիները դերասանին և նրա կնոջը՝ Ֆիլիպա Կոենին լուսանկարել են Լոնդոնի օդանավակայանում։ Կադրերում զույգը հայտնվել է երկու մանկասայլակով, որոնցից մեկում եղել է նորածինը, իսկ մյուսում՝ 2020 թվականին ծնված երեխան: Դերասանն ու կինը նախընտրել են չհրապարակել երկու երեխաների անուններն ու սեռը։
Ջուդ Լոուն և Ֆիլիպա Կոենն ամուսնացել են 2019 թվականին՝ չորս տարվա հարաբերություններից հետո։ Արտիստի առաջին կինը՝ Սեդի Ֆրոսթը, ում հետ ամուսնացած է եղել 1997-2003 թվականներին, երկու որդի և մեկ դուստր ունի։ Դերասանը երկու երեխա ունի նաև մոդել Սամանտա Բերքից և երգչուհի Քեթրին Հարդինգից։