Ալիգատորը հոշոտել է լճակի կողքով քայլող տարեց կնոջը (լուսանկարներ)
Այլ
Ալիգատորը հոշոտել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի 85-ամյա բնակչուհուն, ով զբոսնելիս է եղել շան հետ։ Այս մասին հայտնում է Fox News-ը։
Տարեց կինն ապրում էր ծերանոցում և քայլում էր մոտակայքում գտնվող լճակի կողքով։ Ալիգատորը հարձակվել է թոշակառուի վրա, բռնել ու քաշել ջրի տակ։
Դեպքի վայր են ժամանել Ֆլորիդայի բնության պահպանության դեպարտամենտի քննիչները։ Մահացածի մարմինը հանել են ջրից, իսկ ալիգատորների որսորդը բռնել է սողունին։
Պահպանության վարչության աշխատակիցներն իրենց ցավակցությունն են հայտնել զոհվածի հարազատներին և մտերիմներին։ Նրանք ընդգծել են, որ ալիգատորների հարձակումները, որոնք հանգեցնում են մահվան դեպքերի, չափազանց հազվադեպ են:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն