Հղի Ռիհաննան իր 35-ամյակը նշել է խորը դեկոլտե ունեցող մինի զգեստով
ԼուսանկարներԵրգչուհի Ռիհաննան իր ծննդյան օրվա կապակցությամբ ռեստորանում ընտանեկան ընթրիք է կազմակերպել։ Այս մասին հայտնում է Elle-ն։
Երգչուհին իր 35-ամյակը նշել է Սանտա Մոնիկայում գտնվող ռեստորանում։ Ընթիրքի համար Ռիհաննան ընտրել է ձյունաճերմակ մինի զգեստ՝ խորը դեկոլտեով և սև թիկնոցով։ Կերպարը համալրվել է արծաթյա սանդալներով, պայուսակով, ժամացույցով և մեծ զարդերով։
Հիշեցնենք, որ Ռիհաննան առաջին անգամ մայր է դարձել 2022 թվականի մայիսին՝ նա որդի է ունեցել ռեփեր A$AP Rocky-ից։ Օրերս երգչուհին ելույթ է ունեցել Super Bowl-ում և բացահայտել իր երկրորդ հղիությունը։ Նա խոստովանել է, որ մայրանալուց հետո ստիպված է եղել հրաժարվել կյանքի նախկին ընթացքից։ Բացի այդ, Ռիհաննան ասել է, որ երեխայի կյանքի առաջին օրերը ամենադժվարն են։