Գեղարքունիքում 3 ամսական տղայի մահվան փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է վարույթ
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այդ օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, «Արծվանիստի առողջության առաջնային պահպանման կենտրոն»-ից ահազանգ է ստացվել Ոստիկանության Մարտունու բաժին, և հայտնել են, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկից իրենց մոտ են տեղափոխել երեխայի դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու Ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը։
Ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Արման Խաչատրյանի և ավագ քննիչ Մարգարյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 3 ամսական Խաչատուր Խ․-ն է։
Ըստ երեխայի հարազատների հայտարարության՝ նա նույն օրը՝ ժամը 08։00-ի սահմաններում, իրենց տանը հանկարծամասհ է եղել։
Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։