Արդարադատության միջազգային դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը
ԻրավունքԱրդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջի մասին որոշումը։ Դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին իր ստանձնած պարտականություններով ապահովելու տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։
Արդարադատության միջազգային դատարանը մերժեց Ադրբեջանի պահանջը ՀՀ դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու վերաբերյալ։
Ադրբեջանը չի ներկայացրել ապացույցներ, որոնք կհաստատեին, որ ՀՀ-ի ենթադրյալ գործողություններն ականների մասով նպատակ են ունեցել ի չիք դարձնել կոնվենցիայով նախատեսված իրավունքների իրագործմանը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Արդարադատության միջազգային դատարանն իր որոշմամբ պարտավորեցրեց Ադրբեջանին իր ստանձնած պարտավորություններով ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։