Ռոբերտ Փեթինսոնի սիրելին դժգոհել է, որ դերասանը «դիմակ է կրում» նույնիսկ տանը
ԺամանցԴերասանուհի և մոդել Սյուկի Ուոթերհաուսը The Times-ին տված հարցազրույցում դժգոհել է, որ իր սիրելին՝ Ռոբերտ Փեթինսոնը, նույնիսկ տանը չի կարողանում լինել այնպիսին, ինչպիսին կա։
«Դա նրա աշխատանքի մի մասն է դիմակ կրելը: Բայց նա կարծում է, որ մարդիկ հետապնդում են իրեն, նույնիսկ եթե մենք բազմոցին ենք։ Նա պարզապես նման մտածելակերպ ունի»,- ասել է Ուոթերհաուսը:
Նա նաև ընդգծել է, որ հուսով է մասնագիտական խորհուրդներ ստանալ նրանից և անհամբեր անկնկալում է Փեթինսոնի օգնությանը կինոարդյունաբերության մեջ։ Ուոթերհաուսը հավելել է, որ երջանիկ է դերասանի հետ հարաբերություններում։ Մոդելի խոսքով՝ իրենք գործնականում չեն բաժանվել «Մթնշաղի» աստղից իրենց հնգամյա սիրավեպի ընթացքում։