Եթե Ադրբեջանը չկատարի դատարանի որոշումը, առնվազն հեղինակության խնդիր կառաջանա. Եղիշե Կիրակոսյան
Արտաքին ՔաղաքականԱրդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքի հարցով առանցքային կարևորություն ունի, որովհետև այդ որոշումներն իրավաբանորեն պարտադիր են: Այս մասին «Հանրային հեռուստաընկերության» հետ զրույցում ասել է միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Փաստացի ստացվում է, որ բացի եռակողմ պարտավորությունից, Ադրբեջանն ունի ևս մեկ իրավաբանական պարտավորություն` ապահովել Լաչինի միջանցքով, բեռների, անձանց անվտանգ տեղափոխումը երկու ուղղությամբ: Սա առանցքային կարևոր զարգացում է թե՛ անվտանգային, թե՛ իրավական առումով»,- ընդգծել է Կիրակոսյանը։