Իտալիայի մշակույթի նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
ՀասարակությունՀայաստան այցի շրջանակում Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոյի գլխավորած պատվիրակությունը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի ուղեկցությամբ, այցելել է Հայոց ցեղասպանության հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: Հայոց ցեղասպանության Հարություն Մարությանը հյուրերին ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը:
Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Իտալիայի պատվիրակությունն այցելել է նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարան, Հայաստանի ազգային պատկերասրահ և «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան:
Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոն Հայաստանի մշակութային հաստատություններ այցերի վերաբերյալ գրառումներ է կատարել սոցիալական ցանցի իր էջում՝ https://bit.ly/3xIL3sy :