Ջրառատում տան տանիք է այրվել, այն մարել է 2 մարտական հաշվարկ
Հասարակություն
Փետրվարի 23-ին՝ ժամը 12:44-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրառատ գյուղում այրվում է տան տանիք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը՝ 13:13-ին, մարվել՝ 13:37-ին: Ուղեկալների փողոցում այրվել է մեկհարկանի տան (100 քմ) տանիքից մոտ 70 քմ հատված. տուժածներ չկան։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն