Ուկրաինայի հետ սահմանին ռուսական Սու-25 է կործանվել (լուսանկարներ)
ԼուսանկարներՈւկրաինային սահմանակից Բելգորոդի մարզում կործանվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-25 գրոհային ինքնաթիռը, որի օդաչուն մահացել է։ Աղետի պատճառը, ըստ նախնական տվյալների, տեխնիկական անսարքությունն է եղել, ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Գործակալության տվյալներով՝ ռազմական ինքնաթիռը կործանվել է «մարտական առաջադրանքն ավարտելուց հետո՝ Բելգորոդի շրջանի իր բազայի օդանավակայան վերադառնալիս»։
«Ինքնաթիռը կործանվել է ամայի տարածքում, վնասներ չկան,- պնդում է ՌԴ ՊՆ-ն։
Նախնական տվյալներով՝ աղետի պատճառ է դարձել տեխնիկական անսարքությունը։