Ճապոնիայի Համամացու քաղաքի լողափում առեղծվածային մետաղյա գունդ է հայտնվել
ԱյլՃապոնիայում Համամացու քաղաքի բնակիչները Էնշու լողափում մետաղյա գունդ են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է The Guardian-ը, փոխանցում է Gazeta.ru-ն։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները։ Ռենտգեն հետազոտությունից հետո ոստիկանները պարզել են, որ գնդի ներսում խոռոչ է և այն ոչ մի վտանգ չի ներկայացնում։
Տեղացիների շրջանում տարածվել են նաև դրա ծագման այլ վարկածներ։ Որոշ ճապոնացիների կարծիքով՝ առեղծվածային առարկան չինական «լրտեսական գնդակ» է։ Մյուսները ենթադրել են, որ հայտնաբերված գնդակը ՉԹՕ է:
Այժմ իրավապահները հավատարիմ են մնում այն վարկածին, որ գունդը խարսխավոր լողան է։ Դրա մասին է վկայում դրա մակերեսին երկու դուրս ցցված բռնակների առկայությունը։