Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Սոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Ողբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացել Կիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնին Համբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունը ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողի NVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոն 

Կարեն Գիլոյանը ներկա է եղել ըմբշամարտի վաստակավոր մարզիչ Լյովա Վարդանյանին նվիրված միջազգային հուշամրցաշարին

Սպորտ

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացել է ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանին նվիրված Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը, որին մասնակցել է 8 երկրի շուրջ 130 ներկայացուցիչ:

Հուշամրցաշարն անցկացվել է Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի աջակցությամբ: Մրցաշարի եզրափակիչներին հետևել և պարգևատրման արարողությունն իրականացրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Երևանի փոխքաղաքապետեր Տիգրան Ավինյանը և Գևորգ Սիմոնյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից և այլ կառույցներից:

Երկրորդ անգամ անցկացվող հուշամրցաշարին մասնակցել են ըմբիշներ Մոլդովայից, Բելառուսից, Իրանի Իսլամական Հանրապետությունից, Վրաստանից, Հնդկաստանից, Բահրեյնից, Ռուսաստանից և Հայաստանից: Եզրափակչում Հայաստանն ունեցել է 4 ներկայացուցիչ, որոնցից 2-ը՝ Առաքել Մովսեսյանը (57 կգ) և Էդիկ Հարությունյանը (61 կգ), նվաճել են ոսկե մեդալներ: Լյովա Վարդանյանի հուշամրցաշարի հաղթողներ են ճանաչվել նաև Ռուսաստանի ներկայացուցիչ Դալգատ Աբդուլկադիրովը (65 կգ), բելառուս Նիկիտա Դմիտրիևը (70 կգ), ռուսաստանցիներ Մագոմեդ Կարդանովը (74 կգ), Մագոմեդ Աբդուլկադիրովը (79 կգ), Ալան Նայֆոնովը (86 կգ), Վրաստանի ներկայացուցիչ Անդրե Մարգիշվիլին (92 կգ), բելառուս Վլադիսլավ Կազլովը (97 կգ) և իրանցի Պաուլադի Ամիրալին (125 կգ): Ազատ ոճային ըմբիշ, 57 կգ քաշային Առաքել Մովսեսյանն արժանացել է նաև հատուկ մրցանակի՝ հաշվի առնելով այն, որ Լյովա Վարդանյանը մարզական կարիերայի ընթացքում հանդես է եկել հենց այդ քաշային կարգում: Մրցանակը երիտասարդ ըմբիշին հանձնել է Լյովա Վարդանյանի որդին՝ միջազգային կարգի մրցավար Ավետիք Վարդանյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, բարձր գնահատելով ըմբշամարտի նվիրյալ Լյովա Վարդանյանի վաստակը, կարևորել է նմանօրինակ հուշամրցաշարերի անցկացումը՝ որպես հարգանքի տուրք անվանի մասնագետի հիշատակին: «Լյովա Վարդանյանը, իսկապես, երախտավոր է և շատ մեծ ավանդ ունի հայկական ըմբշամարտի հաջողություններում՝ որպես մարզիկ, մարզիչ ու նաև մրցավար:

Շատ լավ է, որ նրա հիշատակը նաև այսպես են ոգեկոչում: Շատ լավ մրցում է ստացվել բազմաթիվ թիմերի մասնակցությամբ: Հուսանք՝ այն կդառնա ավանդական և աստիճանաբար իր հարգը կբարձրացնի»,- ասել է Կարեն Գիլոյանը: Ի դեպ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Երևանի քաղաքապետարանի սպորտի վարչության պետ Արսեն Մակվեցյանը և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը Դաղստանի սպորտի նախարար Սաջիդ Սաջիդովի կողմից արժանացել են երախտագրի՝ Հայաստանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման, ինչպես նաև երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ավանդի համար: Միջազգային կարգի մրցավար Ավետիք Վարդանյանի խոսքով` մրցաշարը որակական առումով կարելի է ստացված համարել, քանի որ այս անգամ այն բավական ուժեղ կազմ էր հավաքել.

«Կարծում եմ՝ լավ մրցաշար էր: Շատ լավ թիմեր էին հավաքվել, որոնց կազմերում աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական առաջնությունների հաղթողներ ու մրցանակակիրներ կային: Տարեցտարի կարելի է ավելի ուժեղացնել մրցաշարը և դրա աշխարհագրությունը: Ինչ վերաբերում է հայ մարզիկների ելույթներին, կարծում եմ՝ մերոնք վատ հանդես չեկան»:

Մինչև 23 տարեկան ըմբիշները նախապատրաստվում են Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, որը կկայանա մարտի 13-19-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուդապեշտում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՄանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումՀայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ ՓաշինյանԷրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասինՍոչիում և Սիրիուսում ԱԹՍ-ների հարձակման վտանգ է հայտարարվել«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորելՈղբերգական պատահար. Երևանում կառուցվող բարձրահարկ շենքում 65-ամյա բանվորը 10-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացելԿիմ Չեն Ընը Չինաստան է այցելել նորաբաց կամրջով՝ առևտրի ընդլայնման ֆոնինՀամբարձում Մաթևոսյանը Զիմբաբվեի նախարարի հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանությունըՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ․ ԿԸՀ-ն հավատարմագրել է նաև 222 լրագրողիԶանգվածային ցույցերից առաջ Փարիզի փողոցներ են տեղակայվել ժանդարմերիայի զրահապատ մեքենաներNVIDIA-ն Հայաստանը ընտրել է ԱՊՀ երկրների հետ աշխատանքի կենտրոնԹայվանը՝ թայֆունի հարվածի տակ, Ֆիլիպիններում՝ ինքնաթիռների բախում, Նայրոբիում՝ շենքի փլուզումԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքի«17-18 տարվա օգտագործած տարածքս քանդել են, բայց շատ ուրախ եմ»․ Աջափնյակի բնակիչը՝ ՓաշինյանինԿիմ Չեն Ընը այցելել է Չինաստանի ավտոգործարանՈւկրաինան հայտնել է, որ Starlink-ն այժմ թույլ է տալիս անօդաչուներին զարգացնել ժամում ավելի քան 400 կմ արագությունՖԻՖԱ-ի նախագահը ծիծաղել է հրաժարական տալու մասին հարցից՝ չնայած ՖԻՖԱ-ի շուրջ սկանդալինԽոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներըRed Store-ի շուրջ նոր բողոք․ գնորդին վաճառել են չաշխատող սարքՀիտլերի նախկին լեռնային նստավայրում հրդեհ է բռնկվել, մեկ անձ է ձերբակալվելՄեգան Մարքլը հայտնել է՝ ինչու է հեռու պահում հորը երեխաներիցՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԱնդրանիկի խճանկարը հանեցին, Արցախի համույթներին զրկեցին Վիեննայի բեմից․ ի՞նչ է կատարվումՁերբակալություններ՝ մի շարք համայնքներում. Թրամփի հետ խաղեր չեմ խաղում․ ԶելենսկիԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկանՆիկոլ Փաշինյանը Ռուբինյանի հետ շրջում է Երևանում (տեսանյութ)Չեմպիոնական գոտին նվաճելուց հետո Ծառուկյանը թիրախավորել է MMA-ի լեգենդինՀոկտեմբերի 24-ի օրվա խորհուրդըՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. ՓաստաբանԹրամփը փորձում է նվազեցնել վառելիքի գները․ ռուսական դիզվառելիքով տանկերը շարժվում է ԱՄՆԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա ԱնդրեասյանՌուբինյանի ու Փաշինյանի լուսանկարը հանրային տրանսպորտիցՍուրենյանց․ «Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը կփակի Փաշինյանի իշխանության թթվածինը»Նորայր Հախոյանը 1-2 հաշվով պարտվեց աշխարհի գործող չեմպիոնին«Ընդդիմությունը ունակ չեղավ գնահատելու սեփական քաղաքական դերակատարման կարևորությունը». Խոսրով ՀարությունյանԱդրբեջանցու կողմից վիրավորված Անի Ավետիսյանը նոր առողջական խնդիրներ ունի, նաև բնակարանի հարցն է չլուծվածՓարիզում զանգվածային ցույցի սպասումով զրահամեքենաներ են տեղակայվելԵրևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել ՕմսկումԸնտրություններից 1 օր առաջ Մարտունիում բերման են ենթարկել համայնքի ղեկավարի թեկնածուինԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցըԱՄՆ նախագահի թոռների մայրը հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղըՍուրեն Աղաջանյանը պարտվեց ԱԱ-ի 1/8 եզրափակչում Ովքեր են 1000 խոշոր հարկ վճարողները. Դուք կուրացել եք․ Թուրք պատգամավորը՝ ԱլիևինԶելենսկին բողոքել է Պուտինից և ԹրամփիցԲերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԳուտերեշը ողջունել է Օլեշկիում հրադադարի համաձայնագիրըԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչին
Ամենադիտված